հիմնական կայք
Լրահոս

7-րդ սերիայի նոր BMW-ն կհամալրվի լազերային լուսարձակներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

7-րդ  սերիայի նոր BMW-ն կհամալրվի լազերային լուսարձակներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Բավարական BMW կոնցեռնը աշխատում է թարմացված BMW 7-րդ սերիայի մոդելի արտադրության ուղղությամբ, սակայն չի շտապում գաղտնազերծել այն: Այնուամենայնիվ, համացանցում գտնվել է Մայամիում բնակվող «ֆոտոլրտես», ով դա արել է արտադրողի փոխարեն:


Վերջինը լուսանկարել է նոր մոդելը գաղտնի շնորհանդեսի ժամանակ և տեղադրել լուսանկարները համացանցում:

Օգտատերը Twitter-ի իր էջում նշել է, որ 7-րդ սերիայի BMW-ն համալրվել է նոր ռադիատորային ճաղավանդակով, լազերային լուսարձակներով, որոնք նախորդներից ավելի նեղ են:

BMW Blog-ը գրում է, որ նոր մոդելային շարքը կներկայացվի 3.0լ աշխատանքային ծավալով V6 շարժիչով, որը 340-390 ձիաուժ հզորություն կապահովի: Կներկայացվի նաև հիբրիդ տարբերակը՝ 400 ձիաուժ հզորությամբ:

7-րդ սերիայի ամենահզոր մոդելը կհամալրվի M850i մոդելի շարժիչով, որի 4,4 լ ծավալով V8 շարժիչը 530 ձիաուժ հզորություն կապահովի:

Ըստ տեղեկությունների՝ նոր մոդելը կներկայացվի գարնանը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք