211652_close_icon
views-count3645 դիտում article-date 10:39 08-01-2019

Սիրիայից զորքերի դուրսբերումը ԱՄՆ-ի մարտավարության փոփոխումն է ԻՊ-ի ու Իրանի դեմ պայքարում. Մ. Փոմպեո

Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը նշանակում է, որ Վաշինգտոնը փոխում է մարտավարությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաև Իրանին հակազդելու հարցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tass-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Վերջինիս խոսքով՝ դեպի Մերձավոր Արևելքի երկրներ իր առաջիկա ուղևորության ընթացքում ինքը դաշնակիցներին ու գործընկերներին կհավաստիացնի, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը չի փոխվել: «Ոչ մի կարգի փոփոխություններ չկան այն բանում, ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում խալիֆաթին կամ ԻՊ-ին պարտության մատնելու մեր տրամադրվածությանը, չի փոխվել մեր մարտավարությունը Իրանին հակազդելու հարցում»,- նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն առաջվա պես նպատակամիտված է այն բանին, որ վերջ դնի Իրանի թշնամական ազդեցությանը»:

Նմանատիպ նյութեր