211652_close_icon
views-count29379 դիտում article-date 20:04 07-01-2019

Զինված հանցագործը փորձել է կողոպտել աղջկան, որը մենամարտիկ է եղել

UFC մարտարվեստի ֆեդերացիայի ղեկավար Դանա Ուայթը Instagram-ի իր էջում գեղեցիկ աղջկա և արյունլվիկ տղայի լուսանկար է տեղադրել. «Ձախից UFC-ի մենամարտիկ Պոլյանա Վիանան է: Իսկ աջից այն մարդը, որը փորձել է նրան կողոպտել: Դա շատ վատ գաղափար է եղել», նշել է Ուայթը: Պոլյանան հանդես է գալիս թեթևագույն քաշային կարգում: 27 տարեկանում նա հասցրել է բավական հաջող արդյունքներ գրանցել. 12 պրոֆեսիոնալ մենամարտերից նա հաղթել է 10-ում: Սակայն այդ մասին, ցավոք իր սրտի, չի իմացել Ռիո-դե-Ժանեյրոյի բնակիչը, որը աղջկան փորձել է կողոպտել քաղաքի ծայրամասային փողոցներից մեկում: Տղամարդը պահանջել է իրեն հանձնել հեռախոսը և սպառնացել, որ զենք ունի: Մարզուհին բնավ չի ընկրկել. նա ձեռքով երկու անգամ հարվածել է հանցագործին, հետո՝ ոտքով, որից հետո խեղդող հնարք է կատարել: Արդեն արյունլվիկ եղած ու մահու չափ վախեցած հանցագործին Պոլյանան հանձնել է դեպքի վայր ժամանած ոստիկաններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր