211652_close_icon
views-count4399 դիտում article-date 20:29 07-01-2019

Իլոն Մասկը հայտարարել է Շանհայում Tesla ավտոգործարանի շինարարության մասին

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է չինական Շանհայում ավտոմոբիլային գործարանի շինարարության մեկնարկի մասին: «Անհամբերությամբ սպասում եմ այսօր գործարանի շինարարության մեկնարկին», գրել է իր թվիթերում Մասկը: Գործարանում նախատեսվում է Tesla Model 3 և Tesla Model Y ավտոմեքենաների արտադրությունը: Նախնական փուլում գործարանը կարտադրի տարեկան 250 հազ. մեքենա, հետագայում այդ ցուցանիշը պետք է աճի մինչև 500 հազ.: Ուշագրավ է, որ Մասկի ընկերության գործարանը Շանհայում Չինաստանի տարածքում ավտոմեքենան արտադրող առաջին ձեռնարկությունը կլինի, որն ամբողջությամբ կպատկանի օտարերկրացու, ինչպես նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս առաջին Tesla գործարանը: Ձեռնարկության շինարարության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա ամռանը: Հոկտեմբերին ընկերությունը գործարանի շինրարարության համար տարածք ստացավ, աշխատակազմ վարձեց, սկսեց շինանյութերի գնումներն ու Շանհայում ստեղծեց լիզինգային ընկերություն:

Նմանատիպ նյութեր