211652_close_icon
views-count6523 դիտում article-date 20:38 06-01-2019

Միացյալ Նահանգները դեսանտային նավ է ուղարկել Սև ծով

ԱՄՆ-ն դեսանտային նավ USS Fort McHenry նավն է ուղարկել Սև ծով, այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությանը: Նշվում է, որ նավն արդեն մտել է Դարդանելի նեղուց: Վեցերորդ նավատորմի հրամանատար Լիզա Ֆրանքեթիի խոսքով՝ միջոցառումները հաստատում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հավաքական վճռականությունն ապահովելու անվտանգությունը Սև ծովի տարածաշրջանում: Նշենք, որ նավը կարող է բեռնել օդախցով 5 դեսանտային առագաստանավ կամ LCM-6 տեսակի 21 առագաստանավ, կարող է ապահովել 400 ծովային hհետևակների տեղափոխումը: 2016 թվականին նավը մասնակցել է Նորվեգիայի ափերի մոտ տեղի ունեցած զինավարժություններում, իսկ 2015 թվականին ուղևորվել է Յեմեն ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների հնարավոր տարհանման համար ու կիրառվել է 2010 թվականին Հաիթիում խոշոր երկրաշարժի հետևանքով փրկարարական աշխատանքներում:

Նմանատիպ նյութեր