211652_close_icon
views-count6285 դիտում article-date 12:02 06-01-2019

Վաշինգտոնն Անկարայից պահանջել է հրաժարվել ռուսական С-400-ներից և գնել ամերիկյան Patriot համակարգեր

Միացյալ Նահանգները Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց. փոխարենն առաջարկում է գնել ամերիկյան Patriot համալիրներ։ Այս մասին հայտնում է Lenta ru-ն՝ հղում անելով թուրքական Yeni Şafak թերթին։ Անկարա ժամանած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները հունվարի 3-ին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության առաջ պայման են դրել՝ չեղարկել С-400-ների պատվերը։ «Այսպիսով, Վաշինգտոնը Թուրքիային ռուսական համալիրների մատակարարումն արգելելու վերջին փորձն է արել»,-նշում է թերթը։ Միևնույն ժամանակ, Patriot համակարգեր մատակարարելու ԱՄՆ-ի կողմի առաջարկը չի ներառում ոչ զեղչ, ոչ տեխնոլոգիաների տրամադրում։ Ամերիկյան համալիրների գործարքի գինը կազմում է 3,5 մլրդ դոլար, С-400-ների գնումն ավելի էժան կնստի։

Նմանատիպ նյութեր