հիմնական կայք
Լրահոս

Ամեն անգամ մրցանակ ստանալիս ես ապրում եմ նույնը. այդ բոլոր 16 երկրներում ներկայացավ Հայաստանի անունից և 11 մրցանակ

Ամեն անգամ մրցանակ ստանալիս ես ապրում եմ նույնը. այդ բոլոր 16 երկրներում ներկայացավ Հայաստանի անունից և 11 մրցանակ ԱԴԱՊՏԱՑԻԱ


Այս ֆիլմը Երևան քաղաքի դիմանկարն է: Սև ու սպիտակ այս քաղաքում ապրում են այլ տեսակի մարդիկ:

Նրանք կարծես դուրս են ժամանակից : Երևանը սիմվոլ է քաղաքային մի այլ տեսակ ապրելակերպի:

Հավերժ ընթանում է տրոլլեյբուսը: Մարդիկ դանդաղորեն երթևեկում են, առանց հասկանալու, թե ի վերջո ուր են գնում :

«Ադապտացիան» 2017թ և 2018թ երկար ճանապարհ անցավ:

11 մրցանակ և 16 երկիր: Այդ բոլոր երկրներում ներկայացավ Հայաստանի անունից՝ Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Ղազախստան, Հայաստան, Ռումինիա, Բուլղարիա, Էստոնիա, Իտալիա, Նիգերիա, Բելառուս, ԱՄՆ, Թուրքիա,Լատվիա, Ֆրանսիա:

- Ամեն անգամ մրցանակ ստանալիս ես ապրում եմ նույնը, ինչ առաջին անգամ: Առաջին մրցանակը Չինաստանից էր:

Մեծ ուրախությամբ ընդունեցի նաև ՀՀ Նախագահի այս տարվա մրցանակը : Սա իմ կուրսային աշխատանքն է: Կարծում եմ մրցանակների մասին մշտապես խոսելը գուցե հոգնեցնի, բայց դրանք մոտիվացնում են ինձ ստեղծագործելու մեջ:

Այսօր իմացա, որ ֆիլմս ընդգրկվել է Նյու Յորքի կինոփառատոններից մեկում :

Անչափ ուրախալի է, որ Նյու Յորքում և աշխարհի մոտ 20 քաղաքներում մարդիկ դիտում են, թե ինչպես է ընթանում կյանքը Երևանում: Փորձել եմ հնարավորինս գեղեցիկ պատկերել, չնայած որ այդքան էլ ուրախ չէ ֆիլմի ընդհանուր տրամադրությունը:

Բայց Էրիկ Սատիի հնչյունների ներքո կարծում եմ ստացել եմ այն, ինչ ցանկացել եմ :

Այս տարի պրոդյուսերի Արարատ Գրիգորյանի հետ պլանավորել ենք կազմակերպել շատ ցուցադրություններ հայ հանդիսատեսի համար :Առաջնահերթ այն կցուցադրենք ուսանողներին, քանի որ նրանք շատ են հարցնում, շատ մեծ հետաքրքրվածություն ունեն : Պատճառն այն է, որ ֆիլմը նկարահանվել է առանց գումարի, և առանց թանկարժեք տեխնիկայի :

Ես միշտ ասում եմ, որ այո, հնարավոր է մեկ ցանկացած տեսախցիկով ֆիլմ նկարել: Բայց իհարկե չմոռանալով, որ ամբողջ կյանքում չես կարող երաշխավորել լավ արդյունքը:

Ստեղծագործական կյանքը շատ անկանխատեսելի է:

Շուտով հեղինակի երկրորդ ֆիլմը ՝ «Ճայը», որը իր դիպլոմային աշխատանքն է, կմտնի կյանք:

Այն կցուցադրվի Բյուրականի աստղադիտարանում, քանի որ գիտության և մարդու փոխհարաբերությունն է պատկերում և զգալի մասը նկարահանվել է այնտեղ:

- Ֆիլմ նկարահանելը իմ ապրելակերպն է դարձել:

Այս տարի ավարտել եմ ԵԹԿՊԻ-ն և Սովորում եմ նույն ԲՈՒՀ-ի մագիստրատուրայում:

Այժմ նկահանում եմ ֆիլմ Գոշա Շապիտո Կրկեսի մասին:

Սա ևս մի նոր ապրելակերպ է ինձ համար : Ամեն ֆիլմի միջավայր ստիպում է, որ ապրես հերոսներիդ հետ:

Կրկեսը ինձ գրավել է դեռ Իտալական ֆիլմերից, սակայն Հայկական կրկեսը ինձ համար ավելի շատ բացահայտումների տեղ ունի:

Դեռ շատ կլինեն բացահայտումներ ինձ համար և անկակնկալներ իրականության վավերագրության կողմից և հավատում եմ որ շատ կփոփոխվի վերջնական պատկերացումը:

Այս ֆիլմի վրա աշխատելու եմ առանց ժամանակային սահմանափակման:

Փորձելու եմ ֆիլմի համար գտնել ֆինանսավորում, քանի որ միշտ չէ, որ առանց բարձր միջոցների հնարավոր է:

Ֆիլմեր նկարահանելով ես իրականացնում եմ իմ երազանքները:

Ֆիլմի միջոցով ես կարող եմ դառնալ տիեզերագնաց : Իսկ դա լավագույն զգացումն է ստեղծագործող մարդու համար :

Հայ հանդիսատեսին կսպասեմ մեծ սիրով: Ֆիլմը իրենց մասին է և ցուցադրություների մասին կարող են տեղեկանալ հետևելով լրահոսին և ֆեյսբուքյան իվնթներին:

Հեղինակ -Մաննե 22տ.

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք