211652_close_icon
views-count2127 դիտում article-date 15:39 06-12-2018

Բակո Սահակյանն ու Արտյոմ Մխոյանը քննարկել են քրեակատարողական ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են քրեակատարողական ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր