211652_close_icon
views-count4215 դիտում article-date 16:13 06-12-2018

Իրանում հարսանիքի ժամանակ հրաձգությունը 4 մարդու կյանք է խլել

4 մարդ է զոհվել, ևս 16 հոգի` տուժել Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին: «Պատահարի հետևանքով, ցավոք, զոհվել է 4 մարդ, 16 հոգի տուժել են»,- գործակալությունը մեջբերել է նահանգի իրավապահ համակարգի ղեկավար Մանուչեհր ԱմանԷլահիի խոսքը: Տեղեկությունների համաձայն՝ Չաման ոչ մեծ քաղաքում դեկտեմբերի 5-ի երեկոյան հրաձգությունն սկսել էր հարսանիքի հյուրերից մեկը, ով հանել էր «Կալաշնիկով» ինքնաձիգն ու կրակ բացել այլ հյուրերի հետ տեղի ունեցած վեճից հետո: Հրաձգությունից հետո 20 մարդու տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տուժածներից չորսն ավելի ուշ մահացել է: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հրաձիգին և ևս 3 մարդու։

Նմանատիպ նյութեր