211652_close_icon
views-count3851 դիտում article-date 18:30 05-12-2018

Դատարանը բավարարեց Կոկորինի և Մամաևի կալանքը երկարաձգելու միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի Տվերի դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը՝ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողներ, «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևի գործով: Դատարանի որոշմամբ, ֆուտբոլիստները կալանքի տակ կմնան մինչև 2019թ. փետրվարի 8-ը: Նույն վերաբերվում է գործով անցնող մյուս անձանց՝ Կիրիլ Կոկորինին և Ալեքսանդր Պրոտասովիցկիին: Կոկորին եղբայրները, Մամաևը և Պրոտասովիցկին մեղադրվում են աշնանը Մոսկվայի կենտրոնում երկու ծեծկռտուքների մասնակցելու մեջ: Նրանք ծեծել էին պաշտոնյա Դենիս Պակին և վարորդ Վիտալիս Սոլովչուկին: Քրեական գործը հարուցվել է «խմբակային խուլիգանություն» և «ծեծ» հոդվածներով: Ֆուտբոլիստներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր