211652_close_icon
views-count28531 դիտում article-date 11:49 25-11-2018

Հայտնի է աշխարհում ամենավաճառվող ավտոմեքենան

Ավտոշուկայի ընթացիկ տարվա 7 ամիսների վերլուծության արդյունքում փորձագետները կազմել են Թոփ-100 ամենավաճառվող ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը: Այս մասին հայտնում է 7info.ru-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ 1-ին հորիզոնականում է ճապոնական Toyota Corolla-ն, որից ընթացիկ տարում վաճառվել է 816 748 հատ: 2-րդ տեղում է ամերիկական Ford F-Series-ը, որից այս տարի վաճառվել է 722 566 օրինակ: 3-րդ տեղում է գերմանական Volkswagen Golf-ը՝ 572 772 հատ: Նշվում է, որ 4-րդ տեղում Honda Civic-ն է (563 333), 5-րդում ՝ Toyota RAV4-ը (561601). Ամենավաճառվող ավտոմեքենաների ցանկում են նաև Volkswagen Tiguan-ը, Volkswagen Polo-ն, Honda CR-V-ը, Toyota Camry-ն և Chevrolet Silverado-ն:

Նմանատիպ նյութեր