3664 դիտում
22:43 08-11-2018
Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով կա 12 զոհ. Ամերիկայի Ձայն
Հարավային Կալիֆոռնիայում իրականացված հրազենային հարձակման զոհ է դարձել 12 մարդ։ Լոս Անջելեսից 6Օ կմ հեռավորության վրա գտնվող Թաուզընդ Օքս քաղաքի բարերից մեկում զինված մի անձնավորություն նախ մի պայթուցիկ է նետել բարի մեջ, ապա արձակել է հրազենային խառը կրակահերթ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4649993.html]Ամերիկայի Ձայնը[/url]։
Իշխանություններն ահազանգ են ստացել Borderline Bar and Grill անվանումը կրող ժողովրդական երգերի ու պարի ակումբից, որտեղ միջոցառում էին անցկացնումշրջանի աշակերտները։
Զոհերի մեջ է նաեւ Վենթուրայի մարզի ոստիկաններից մեկը, որին զինյալը կրակել է անմիջապես այն պահին, երբ նա մտել է բար՝ փորձելով չեզոքացնել զինյալին։ 29-ամյա ոստիկանը ստացած վերքերի պատճառով մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։
Ավելի ուշ տեղ է հասել ոստիկանական մի խումբ, որոնք տեղում հայտնաբերել են 11 հաճախորդների դիակներ։ Սպանվել է նաեւ հարձակումն իրականացնողը։
Ինչպես մարզի ոստիկանապետ Ջեոֆ Դինն է ասում, ինքն ունի այս աշխատանքում 41 տարվա փորձառություն, ու երբեք չի հավատացել, որ նման տեսարան մի օր կտեսնի այս մարզում։ ՝՝Հիմա հասկանում եմ, որ անկախ քաղաքի կամ թաղամասի ապահովության մակարդակից, այն կարող է պատահել ամենուր՛՛, ասել է նա։
Ինչպես ոստիականապետն է ասել, կան մեծ թվով վիրավորներ։
Հետաքննիչները դեռեւս փորձում են ճշտել հարձակվողի ինքնությունը։ Պարզ չէ նաեւ, թե արդյոք հարձակումն ունեցել է ահաբեկչության նպատակ։
[url=https://shamshyan.com/hy/article/2018/11/08/1109604/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ նոյեմբերի 7-ի երեկոյան հրաձգություն էր տեղի ունեցել Լոս Անջելեսի մերձակա Թաուզընդ Օքս քաղաքում: Արտակարգ պատահարի հետեւանքով կային զոհվածներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3658 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
933 դիտում
14:00 06-06-2014
Սիեթլի համալսարանում հրաձգության հետևանքով գրանցվել է 1 զոհ
Այս բաժնից
766 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
493 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը