211652_close_icon
views-count4101 դիտում article-date 13:16 08-11-2018

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» շոկի մեջ գցեց «Յուվենտուսին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆանտաստիկ վերջաբան ունեցավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Յուվենտուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Ընդամենը մեկ շաբաթ առաջ իտալացիները Մանչեսթերում հեշտությամբ հաղթել էին Մոուրինյոյի թիմին, և կասկած չկար, որ սեփական հարկի տակ երկրորդ անգամ էլ կհաղթեն: Խաղի ընթացքը հենց դա էր վկայում. «Յուվեն» հսկայական առավելություն ուներ, մի տոննա գոլային պահ ստեղծեց, սակայն գնդակը երկար ժամանակ հրաշքով չէր հայտնվում մանկունյանցիների դարպասում: Եվ միայն 65-րդ րոպեին Բոնուչիի արտակարգ փոխանցումից հետո ոչ պակաս արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Դրանից հետո դաշտի տերերը 4-5 գոլային պահ բաց թողեցին: Իսկ խաղավերջում տեղի ունեցավ անհավանականը. մանկունյանցիները նախ Մատայի փայլուն իրացրած տուգանային հարվածից հետո հավասարեցրին հաշիվը, իսկ վերջին րոպեին էլ Բոնուչին ինքնագոլի հեղինակ դարձավ՝ 1:2, ինչը իսկական նոկաուտ էր «Յուվենտուսի» համար, որի խաղացողները, երկրպագուները պարզապես չէին ցանկանում հավատալ, որ նման խաղով կարելի էր պարտվել: Բայց հենց սրա համար էլ սիրում ենք ֆուտբոլը, որը հերթակա անգամ ապացուցեց, որ ամենաանկախատեսելի մարզաձևն է: Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 9 միավորով շարունակում է խմբում մնալ 1-ին տեղում, «Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավոր ունի, իսկ «Վալենսիան»՝ 5:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր