211652_close_icon
views-count87484 դիտում article-date 18:52 11-10-2018

Քաղաքացին դիմել է Հատուկ քննչական ծառայություն և հայտնել, որ ճանապարհային ոստիկանները իրենից կաշառք են վերցրել

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Ղումաշյանը, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 115 հասցեի մոտ Ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած Audi A6 մակնիշի ավտոմեքենան և իրեն հայտնել, որ նա Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկը անցել է կարմիր լույսի տակով: Ն. Ղումաշյանը հայտնել է նաև, որ թույլ տված խախտումը չարձանագրելու համար ճանապարհային ոստիկանները պահանջել և իրենից ստացել են 20 հազ. դրամ կաշառք, ու առանց արձանագրություն կազմելու, ճանապարհային ոստիկանները հեռացել են: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը վերջին ամիսներին հայտարարում էր, որ Ճանապարհային ոստիկանությունում վերացել են կոռուպցիոն դեպքերը, մինչդեռ այս քաղաքացու դիմումը ՀՔԾ-ին այլ բան է վկայում: Որ կան ճանապարհային ոստիկաններ, որոնց համար ժամանակի անիվը կանգ է առել և նրանք գերադասում են գումարի դիմաց չարձանագրել օրինախախտ վարորդի խախտումը, որքան էլ ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կուրծք ծեծելով հայտարարի, թե իրենք առաջնորդվում են ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականներով, այն է՝ կոռուպցիոն բնույթի ոչ մի դեպք չպետք է տեղի ունենա ոստիկանոևթյան, այդ թվում՝ Ճանապարհային ոստիյանության համակարգում: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ներկայացնում է Ճանապարհային ոստիկանների լուսանկարները, որոնց քաղաքացին մեղադրում է կաշառք վերցնելու մեջ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր