14147 դիտում
15:05 11-10-2018
Ադրբեջանը ցանկանում է ոչ թե Ղարաբաղի ժողովրդին, այլ հողը ստանալ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, ինչը ես պարոն Ալիեւի (Ադրբեջանի նախագահի – խմբ.) հետ քննարկել եմ, ղարաբաղյան հակամարտության լուծում չէ, իրականում մենք քննարկել ենք, թե ինչպես այնպիսի իրադրություն ստեղծենք, որը խաղաղ բանակցությունների հնարավորություն կտա: Այս մասին ֆրանսիական France 24-ի հետ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անհնար է լուծման մասին խոսել՝ չունենալով դրան հասնելու համար անհրաժեշտ պայմանները»,- նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում իրենք քննարկել են այն փաստը, որ իրավիճակը չափազանց լարված է, որպեսզի փաստացի անցնեն ցանկացած լուծման: Հենց այս պատճառով իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ լարվածությունը նվազեցվի, նշել է Փաշինյանը:
Փաշինյանը վերստին հաստատել է, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: «Ձեւաչափը երբեք չի եղել բանակցությունների հարց, եւ մենք ոչ մի փոփոխություն չենք պահանջում»,- հավելել է նա:
Փաշինյանը, սակայն, հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե չի ցանկանում խոսել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: «Ղարաբաղն ինչպե՞ս կարող է Ադրբեջանի իշխանության տակ լինել, եթե Ադրբեջանը նրանց հետ, Ղարաբաղի ժողովրդի հետ նույնիսկ չի խոսում: Սա հստակ ցույց է տալիս այն, թե Ադրբեջանն ինչ է ուզում անել Ղարաբաղի հետ՝ ստանալ հողը, այլ ոչ ժողովրդին: Նրանց գլխավոր մտահոգությունը Ղարաբաղն իր բնակիչներից մաքրելն է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
232 դիտում
19:58 28-03-2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
295 դիտում
19:33 28-03-2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին