211652_close_icon
views-count18297 դիտում article-date 14:46 11-10-2018

Վ. Պուտինը Հաբիբ Նուրմագոմեդովին. Ավելի լավ է ծայրահեղությունների չգնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է UFC-ի խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն, դաղստանցի Հաբիբ Նուրմագոմեդովի հետ: ՌԴ ղեկավարը հանդիպման ընթացքում մեկնաբանել է իռլանցացի Քոնոր Մաքգրեգորի հետ սկանդալային մենամարտը, երբ մարտից հետո Հաբիբը դուրս էր եկել ռինգից և զանգվածային ծեծկռտուք հրահրել: «Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դա հատուկ էր արվում, որպեսզի Հաբիբին հավասարակշռությունից հանեն: Իհարկե, չպետք է նման ծայրահեղ քայլերի գնալ: Ընտանիքում ամեն ինչ էլ լինում է, սակայն մենք երբեք թույլ չենք տալիս մեզ դուրս գալ որոշակի շրջանակներից: Բայց երբ մեր վրա հարձակվում են, իհարկե, ոչ միայն դու, այլ բոլորս էլ կարող ենք այնպես թռնել, որ շատերը դրա համար կփոշմանեն: Բայց ավելի լավ է գործը դրան չհասցնել», նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ մարզիկը կատարել է գլխավոր խնդիրը. հաղթել է «համոզիչ և արժանապատվորեն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր