211652_close_icon
views-count3223 դիտում article-date 10:24 11-10-2018

Պետդեպը Արցախյան կարգավորման գործում առաջընթաց է նկատում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Արցախյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է նկատվում: Այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը: «Ադրբեջանում բոլորը շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Այդ երկիր այ­ցի ընթացքում մենք ընդգծել ենք, որ վերջին շրջանում հակամարտության լուծման գործում ձեռք է բերվել առաջընթաց, այդ թվում՝ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ինչպես նաև Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- ասել է նա: Ջորջ Քենթը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եր­կիր՝ ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում հակամարտության գործում իր պարտավորություններին: «Այս ամիս՝ երկու շաբաթից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Ցանկանում եմ նշել, որ զոր­քերի շփման գծում լարվածության մակարդակը նվազել է: Կոչ ենք անում կողմերին շարունակել նույն ոգով»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր