211652_close_icon
views-count4815 դիտում article-date 10:11 11-10-2018

ԵԽ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպությունից Ռուսաստանի դուրս գալը․ Deutsche Welle

Ռուսաստանը կարող է զրկվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի աշխատանքներին մասնակցությունից, եթե չվերականգնի ԵԽ-ի բյուջեին վճարումները։ Այդ մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբորն Յագլանդը՝ տեղեկացնում է [url=https://www.dw.com/ru/%D0%B3%D0%B5%D0%BD%D1%81%D0%B5%D0%BA-%D1%81%D0%BE%D0%B2%D0%B5%D1%82%D0%B0-%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D1%8B-%D0%BD%D0%B5-%D0%B8%D1%81%D0%BA%D0%BB%D1%8E%D1%87%D0%B8%D0%BB-%D0%B2%D1%8B%D1%85%D0%BE%D0%B4%D0%B0-%D1%80%D1%84-%D0%B8%D0%B7-%D1%81%D0%BE%D1%81%D1%82%D0%B0%D0%B2%D0%B0-%D0%BE%D1%80%D0%B3%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B7%D0%B0%D1%86%D0%B8%D0%B8/a-45835065]Deutsche Welle[/url]-ը։ «Չի կարելի կիսով չափ լինել Եվրոպայի խորհրդում, կիսով չափ՝ ոչ»,- ընդգծել է Յագլանդը։ Նրա խոսքերով՝ ԵԽ կանոնադրության 9-րդ հոդվածը թույլ է տալիս երկու տարի վճարում չկատարած երկրին հեռացնել նախարարների կոմիտեի ներկայացուցչությունից։ Յագլանդը չի բացառել, որ ԵԽ-ի հետ հակամարտության հետևանքով Մոսկվան կարող է որոշել դուրս գալ նրա կազմից։ «Եթե պարզվի, ու Ռուսաստանը հեռանում է, ես անհապաղ կառաջարկեմ Կոմիտեին վերանայել ԵԽ բյուջեն»,- ասել է Յագլանդը։

Նմանատիպ նյութեր