211652_close_icon
views-count7133 դիտում article-date 23:49 09-10-2018

Ազգային հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ առաջին մարզումն անցկացրեց. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը Ազգերի Լիգայի մրցաշարի՝ հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք ՆՀՀ Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ հանդիպումներին: Թիմի բոլոր ֆուտբոլիստներն արդեն իսկ հավաքականի մարզչական շտաբի տրամադրության տակ են և այսօր մասնակցեցին առաջին մարզմանը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել հավաքական հրավիրել նաև «Լոռիի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովին: Այսպիսով, առաջիկա հանդիպումներին հավաքականի կազմում կպատրաստվեն 26 ֆուտբոլիստներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր