հիմնական կայք
Լրահոս

Արարատի մարզում 41-ամյա վարորդը Peugeot-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արարատի մարզում 41-ամյա վարորդը Peugeot-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:


Ժամը 13:30-ի սահմաններում, Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ, 41-ամյա Արսեն Սաղաթելյանը՝ Մասիս քաղաքի Հանրապետության և 3-րդ փողոցների խաչմերուկում իր վարած Peugeot մակնիշի 35 VQ 186 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Մասիս քաղաքի բնակիչ, 27-ամյա Արաքսյա Սահակյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր-լիազոր Արտակ Եղիազարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք