211652_close_icon
views-count75018 դիտում article-date 11:11 21-04-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 27-ամյա վարորդը BMW-ով բախվել է շանն ու հայտնվել երկաթե արգելապատնեշների մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Կառլեն Գ.-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW մակնիշի 01 NV 015 համարանիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արմեն Ներսիսյանն ու Արման Բագրատյանը։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում վարորդն ասում էր, որ վթարի պատճառը եղել է թափառող շունը, ու ինքը հարվածել է շանը, այնուհետև չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ առաջ է ընթացել ու բախվել երկաթե արգելապատնեշներին։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դուրս բերվեց երթևեկելի գոտի և այն ի պահ հանձնվեց վարորդին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր