211652_close_icon
views-count12628 դիտում article-date 16:11 16-04-2018

Ծնողների համար անցկացվեց «Երեխաների անվտանգությունը ճանապարհներին» թեմայով անվճար պարապմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Անվտանգ Երթևեկություն ավտոդպրոցում, այսօր անցկացվեց անվճար ուսումնական պարապմունք ծնողների համար «երեխաների անվտանգությունը ճանապարհներին» թեմայով: Դասախոսության ընթացքում առանձին-առանձին ներկայացվեց երեխաների երթևեկության ընթացքում որպես ուղևոր և որպես հետիոտն մասնակցության վերաբերյալ փորձագիտական և մասնագիտական խորհրդատվություն: Մեկնաբանվեցին երթևեկության կանոնների պահանջներն ուղղված երեխաների տեղաշարժմանը ճանապարհներով և փոխադրմանը տրանսպորտային միջոցներով: Ցուցադրվեցին երեխաների մեքենաներով փոխադրման համար նախատեսված հարմարանքների և դրանցով ամրակապման կարգն ու կիրառությունը: Ներկայացվեց ծնողների դերն ու հնարավորությունները երեխաների մոտ անվտանգ ու կարգապահ վարքագիծ դրսևորելու և զարգացնելու գործում: Կազմակերպիչները նշեցին, որ միջոցառումները շարունակական են լինելու և տարբեր թիրախային խմբեր են ընտրվելու նմանօրինակ դասախոսությունների միջոցով երթևեկության անվտանգության հիմունքները ներկայացնելու, տարածելու և գիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր