հիմնական կայք
Լրահոս

Հայաստանի ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչները զսպվածության կոչ են անում Ռուբեն Գրիգորյանին. Vesti.am

Հայաստանի ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչները զսպվածության կոչ են անում Ռուբեն Գրիգորյանին. Vesti.am Վերջերս ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղադրանքների տարափ է հղել «Ռուսաստանի հայերի միության», «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանին՝ վերջինիս մեղադրելով ռուսաստանաբնակ հայերի ունեցվածքը յուրացնելու մեջ, հայտնում է Vesti.am-ը։


Հայաստանի բազմաթիվ ստեղծագործական միությունների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, նկատի ունենալով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հետ երկարամյա բեղմնավոր աշխատանքն ու համագործակցության դրական արդյունքները, իրենց մտահոգությունն են արտահայտել վերոնշյալի առթիվ: Այդ կապակցությամբ նրանք պարզաբանումներ են խնդրել: ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ստեղծագործական միությունների ներկայացուցիչներին Ռուբեն Գրիգորյանի որոշ հայտարարությունների վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ է տվել:

Վլադիմիր Աղայանի խոսքով՝ ցավալի է նման հրապարակումներ կարդալը։

«Եթե տարաձայնությունը բիզնես ոլորտում է, ապա դա իրենց խնդիրն է, դրա համար կա օրենսդրական դաշտ: Իսկ եթե կա անձի և կազմակերպության վարկաբեկման հարց, ապա մենք դա անտեսել չենք կարող»,-նշել է Աղայանը:

Հավաքի մասնակիցները, ի գիտություն ընդունելով ՌՀՄ փոխնախագահի պարզաբանումները, Ռուբեն Գրիգորյանին զսպվածության և ողջախոհության կոչ են արել և ընդունել համապատասխան հայտարարություն:

Հայտարարություն

Վերջին շրջանում ռուսաստանյան զանգվածային տարբեր լրատվամիջոցներում, ոմն Ռուբեն Գրիգորյանի ստորագրությամբ, հրապարակվում են նյութեր, որոնք նպատակ ունեն ստվեր նետելու «Համաշխարհային հայկական կոնգրեսի» և «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, ճանաչված գործարար և բարերար Արա Աբրահամյանի անվան և գործունեության վրա:

Մեզ`Հայաստանի մշակույթի, գրականության, կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներիս համար, նման երևույթն անընդունելի, նաև դատապարտելի է նախևառաջ նրանով, որ ինչ-ինչ նպատակներով փորձելով վարկաբեկել անհատին, խաթարվում է հայ ժողովրդի դարերով ձեռք բերած բարի համբավն ամբողջ աշխարհում:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք