211652_close_icon
views-count9019 դիտում article-date 16:47 13-02-2018

«Չելսիի» պաշտպան Հարի Քեհիլի հետ բախումը ճակատագրական եղավ «Հալ Սիթիի» ֆուտբոլիստի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հալ Սիթիի» 26-ամյա կիսապաշտպան Ռայան Մենսոնը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Ֆուտբոլիստը մի շարք հեղինակավոր նյարդաբանների հետ խորհրդակցել է և բժիշկները նրան խորհուրդ են տվել գլխի լուրջ վնասվածքից հետո չխաղալ: Մեյսոնը վնասվածքը ստացել է 2017թ. հունվարի 22-ին՝ «Չելսիի» հետ խաղում (0:2): Նա և «Չելսիի» պաշտպան Հարի Քեհիլը բախվել են գլուխներով, որից հետո Մեյսոնի մոտ ախտորոշվել էր գանգի կոտրվածք: Նշենք, որ «Չելսին» Մեյսոնի կարիերայի ավարտի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել. «Բոլորը «Չելսիում» լավագույնն են մաղթում Մեյսոնին՝ ֆուտբոլից հեռանալուց հետո: Հաջողություն ենք մաղթում քեզ, Ռայան, ինչով էլ հետագայում զբաղվես», նշված է հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր