211652_close_icon
views-count284595 դիտում article-date 16:40 30-10-2017

Լարված իրավիճակ Արմավիր քաղաքում. տղամարդը մանկապարտեզի սաներին ու աշխատակիցներին պատանդ է վերցրել, ժամանել են մեծ թվով իրավապահներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԻԹ, ԼՐԱՑՎԱԾ

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը առաջին պահից դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանն ու դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը: Նշված հատվածում ծառայություն են կատարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները։ Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։ [b]***[/b] Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի հետ փորձում են բանակցություններ վարել, որպեսզի քաղաքացին պատանդ վերցված երեխային ազատ արձակի: Այս պահին ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց են թողնվել, մնացել է միայն մեկ հոգի՝ տղա երեխա: Տականքը բռնություն է կիրառել մանկապարտեզի դաստիարակչուհու նկատմամբ, ով վնասվածքներ է ստացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է: Ժամանել են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: [b]***[/b] [b]18:00[/b] Ֆոտոլրագրողը հայտնեց, որ քիչ առաջ ժամանեց նաև ՀՀ Ոստիկանության 1-ին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: [b][color=#CC0000]*** 20:00[/color][/b] [color=#CC0000]Քիչ առաջ ոստիկաններին հաջողվեց ստահակին վնասազերծել և երեխային ազատել տականքի ճիրաններից: Երեխային փրկելու գործում հսկայական և պրոֆեսիոնալ աշխատանքներ կատարեց Ոստիկանության Արմավիրի մարզային վարչութան պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հ. Պողոսյանի, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ս. Ասատրյանի և 6-րդ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Ա. Մարգարյանի հետ: Ա. Այվազյանը իր վարքով ապացուցեց, որ ինքը իսկական ոստիկան է և լավ հոգեբան: [/color] Զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։ [b]Ստահակի հետ մի քանի ժամ բանակցություններ վարած ու երեխայի կյանքը փրկած՝ Արմավիրի մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0261163001509393436761035.png[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր