211652_close_icon
views-count53606 դիտում article-date 14:14 20-11-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարից և վրաերթից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է նոյեմբերի 15-ին Նաիրի Զարյան և Վրացական փողոցների խաչմերուկում տեղի ունեցել շղթայական ավտովթարը, որի հետևանքով էլ վրաերթի է ենթարկվել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնը: Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 19:30-ի սահմաններում բախվել են Երևանի բնակիչներ, 22-ամյա Սուրեն Հունանյանի վարած Ford մակնիշի 34 LM 813 համարանիշի, 47-ամյա Միհրան Մուրադյանի վարած Infiniti մակնիշի 44 UU 844 համարանիշի և 19-ամյա Դավիթ Դավթյանի վարած Toyota մակնիշի 001 AO 01 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Ford-ի ուղևոր Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Գապոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաների բախման հետևանքով հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկվել Երևանի բնակիչ, Սլավոնական համալսարանի ուսանող Վարդան Հակոբյանը, ով, բարեբախտաբար, մարմնական վնասվածքներ չի ստացել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Infiniti-ի վարորդ Մ. Մուրադյանը աշխատում է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ում՝ որպես ջոկատի պետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր