211652_close_icon
views-count3142 դիտում article-date 19:39 17-12-2018

Նշվել է «Մեծամոր»-ի հիմնադիր Կորյուն Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մեծամորը հիրավի սխրանք է, որը կատարվել է ձեր երկրում». անգլիացի գիտնական Այլսի կես դար առաջ ասված միտքն է, որի հիրավի հասեցատերերից մեկը անվանի գիտնական, երկրաբան Կորյուն Մկրտչյանն է: «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում նշել են Հայկական ՍՍՀ վաստակավոր երկրաբան, «Մեծամոր» արգելոց-թանգարանի հիմնադիր Կորյուն Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը: Արգելոց-թանգարանում էին հավաքվել մեծանուն հայի հարազատները, ընկերները,գիտության` երկրաբանության, հնագիտության ոլորտում նրա ներդրած ավանդը բարձր գնահատողները: Կորյուն Մկրտչյանը բացառիկ դեր է ունեցել Հայաստանի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների հետազոտման, հետախուզման և հայտնաբերման գործում: Գիտնականի ավանդն անգնահատելի է նաև հնագիտությանոլորտում: «Կան մարդիկ, ում կյանքըև գործունեությունը ուղղվածէ լինում մի գործի` սեփական կարողությունները, անձը, գիտելիքները հայրենիքին նվիրելուն: Կորյուն Մկրտչյանը այդպիսին էր», - իր խոսքում ասել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ պ․գ․դ. Հայկ Ավետիսյանի գնահատմամբ էլ` գիտնականիկատարած աշխատանքը գիտակրթական հենք է ստեղծելհարենագիտության համար: Կորյուն Մկրտչյանը մեծ ավանդ ունի Մեծամոր հնավայրի հայտնաբերման և երկարատև ուսումնասիրության գործում։ 1964-1967 թթ․ նա հայտնաբերել է Մեծամորի մետաղաձուլական հնագույն կենտրոնը, եղել` հնագիտական պեղումների համաղեկավարը: 1970-1976 թթ․հիմնել է «Մեծամոր»-ի թանգարանը, հետագայում կազմակերպել `առաջին ցուցադրությունը: Անվանի գիտնականը չէր կարող անտարբեր մնալ Հայաստանի համար կարևորագույն ժամանակաշրջանում` Սպիտակի երկրաշարժ ու Արցախ: 1988-ի աղետի առաջին օրերին նա մեկնել է Գյումրի: Կատարած դիտարկումների և սեյսմատեկտոնական հետազոտությունների արդյունքները հետագայում շարադրել է լայնածավալ հաշվետվությունում: 1988-ին էլ`այցելելով Լեռնային Ղարաբաղ ու կանխատեսելով շրջափակումը, առաջարկել է հետախուզել ուշահագործման հանձնել Մաղավուզի ածխի հանքավայրը: «Նրագործունեության աշխարհագրական ընդգրկումը շատ մեծ է: Սխալված չեմ լինի, եթե ասեմ` Հայաստանիողջ տարածքը, Աղստևի հովտից մինչև Եմեն, Մեծամորից` մինչև Բեռլին: Կորյուն Մկրտչյան մտավորականի պրպտող միտքը իր մասնագիտական տիրույթից զատ անցում է կատարելհնագիտության ու պատմագիտությունոլորտներ: Արժեքավոր են նաև Գլաձորի համալսարանի 700-ամյակին նվիրված ու Շատիվանքի մասին նրա աշխատությունները», -ասել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: ՊՈԱԿ-ի տնօրենը իր խոսքը եզրափակել է երկրաբաններին բնորոշ ձևակերպմամբ` ոչինչ չի կորցրել, բայց ամբողջ օրը որոնում է: Անվանի գիտնականի կնոջ` Աշխեն Ղարաքեշիշյանի համար Մեծամորը սրբավայր է իր համար: Նրա խոսքով աշխատանքից հետո ամեն օր Կորյուն Մկրտչյանը գնում էր Մեծամոր ումինչև ուշ գիշեր աշխատում: ՀՀ ԳԱԱ ակադեմիայի արտասահմանյան անդամ, հնագետ Գրիգոր Արեշյանի համոզմամբ Մեծամորի թանգարանը չէր լինի, եթե չլիներ Կորյուն Մկրտչյանի եռանդը, ավյունը: Կ. Մկրտչյանի շնորհիվ 1971 թ. «Նյու-Յորք Թայմս»-ըանդրադարձել է Մեծամորին: Նրա խոսքով անվանի գիտնականը ազնիվ, շիտակ, բազմակողմանի զարգացած ու կարծրատիպեր կոտրող մարդ էր: Միջոցառմանը ներկա էր նաև մասնագիտությամբ երկրաբան պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ում փոխանցմամբ մեծ հայրենասեր Կորյուն Մկրտչյանի հիմնադրած «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ոչ միայն գիտական, այլ նաև` ռազմավարական նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար: Մեծամորհնավայրի տարածքում այսօր էլ պեղումներ են իրականացվում /վերսկսվել են 2013 թ.-ից/: Արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանի տեղեկացմամբ ներկայում թանգարանի ֆոնդերում 28. 000 թանգարանային առարկա կա: Անվանի գիտնականը հարուստ գրավորժառանգություն թողել` քառասունից ավելի տպագիր և նույնքան էլ` ձեռագիր աշխատանքներ: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև Կ. Մկրտչյանի ընտանիքի ջանքերով հրատարակված ու գիտնականի աշխատանքային գործունեությանը նվիրված գրքերի շնորհանդեսը,ցուցադրվել` «Կորյուն Մկրտչյան. դիմանկար» փաստավավերագրական ֆիլմը: [b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր