211652_close_icon
views-count2172 դիտում article-date 19:07 17-12-2018

Մեսին «Բարսելոնայի» կազմում 43-րդ հեթ-տրիկն արեց և անցավ 50 գոլի սահմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Լա Լիգայի 16-րդ տուրում՝ «Լևանտեի» հետ խաղում (5:0) հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Դա ակումբի կազմում արգենտինացու 43-րդ հեթ-տրիկն էր: Միայն նախկինում «Ռեալի» կազմում հանդես եկած Կրիշտիանու Ռոնալդուն իսպանական ակումբներում ավելի շատ հեթ-տրիկ ունի՝ 44: Բացի այդ, Մեսին առաջինը Եվրոպայի թոփ-5 լիգաներում «գոլ+փոխանցում» համակարգով հավաքեց 20 և ավելի միավոր: Այժմ 31-ամյա արգենտինացին 24 միավոր է հավաքել. նա 14 խաղում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Մեսին ներկայումս եվրոպական առաջատար լիգաների ֆուտբոլիստների թվում լավագույն ռմբարկուն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր