211652_close_icon
views-count864 դիտում article-date 19:24 17-12-2018

ԱԻ նախարարի պաշտոնակատարը կմասնակցի ՌԴ Փրկարարի օրվան նվիրված միջոցառումներին

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը և ԱԻ փոխնախարարի պաշտոնակատար Արկադի Բալյանը երկօրյա այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 18-ին Մոսկվայում կայանալիք ՌԴ Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՌԴ Փրկարարի օրվա կապակցությամբ տոնական հանդիսությունները, որպես մասնագիտական տոն, անցկացվում են յուրաքանչյուր տարի: Միջոցառման մասնակցության համար հրավիրված են գործընկեր երկրների արտակարգ իրավիճակների ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ, հրշեջ-փրկարարներ, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, գործարար միջավայրի, ինչպես նաև գիտական հասարակության ներկայացուցիչներ, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերում արտակարգ իրավիճակների /բնածին, տեխնածին/ բնագավառում տարածաշրջանային կայունության ամրապնդման, բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, տարերային աղետների հետևանքների վերացման ապահովմանն ուղղված համատեղ նախաձեռնություններում: Արտակարգ իրավիճակների բնագավառում իրականացվող կառուցողական համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային բազմակողմ ձևաչափերի շրջանակներում՝ նոր հնարավորություններ կընձեռի քննարկելու աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված համալիր գործողությունների իրականացման, քաղաքացիական պաշտպանության և տարերային աղետների հետևանքների վերացմանն առնչվող բազմաթիվ օրակարգային հարցեր:

Նմանատիպ նյութեր