211652_close_icon
views-count1392 դիտում article-date 17:40 17-12-2018

Գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը շարունակում է նպաստել Տավուշի գյուղատնտեսության զարգացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը շարունակում է նպաստել Տավուշի գյուղատնտեսության զարգացմանը: Այս տարի 45 հղի երինջներ են ներմուծվել Դանիայի Թագավորությունից: Հատուկ սերմնավորման շնորհիվ ծնվել են էգ հորթեր, ինչը կնպաստի ֆերմայի կաթնային ուղղության զարգացմանը: Բարելավվել են անասնակերի պահպանման պայմանները, մեծացվել է հարդանոցը և փոխվել է կերակրման մեթոդը: Ֆրանսիացի փորձագետների պարբերաբար այցերի շնորհիվ ներմուծվել են ֆերմայի կառավարման արդի մեթոդներ: Լուսաձոր համայնքում 8 հեկտարի վրա արդեն իրականացված Էլիտար աշնանացան 20 տոննա ցորենի բերքը հավասարապես բաժանվել է Լուսաձոր համայնքի 150 գյուղացիական տնտեսություններին: Գյուղացիներին անհատույց տրամադրվել է ճակնդեղի սերմեր, ինչից ստացված 150 տոննա բերքը գնվել է նրանցից: 2018թ. Մարզի 10 համայնքների 4000 գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է շուրջ 7000 տնկի (խնձորենի, նռենի, բալենի, արքայանարինջ և այլն): Գյուղատնտեսի կողմից իրականացվել են պրակտիկ դասընթացներ`տնկիների ճիշտ մշակման վերաբերյալ: Կիրանց, Նավուր, Գոշ, Գանձաքար, Արծվաբերդ, Կողբ համայնքներում հիմնադրամի կողմից կառուցված փոքր մինի-ֆերմաներում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Այժմ գրեթե բոլոր փոքր ֆերմաներն ունեն հարդանոց, որտեղ կարող են պահեստավորել անասնակերը: 2017թ. հիմնադրամը ՀՀ Տավուշի մարզում ներդրել էր արևային էներգիայի կիրառման ծրագիրը: Առաջին շահառու համայնքը Խաշթառակն էր, որտեղ արդեն 50 ընտանիք ապահովված է տաք ջրով (300 լ), ինչպես նաև համայնքային նշանակության շինությունները՝ դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը, համայնքապետարանը: 2018թ. հաջորդ շահառու համայնք դարձավ Լուսաձորը, որտեղ տեղադրվեցին 10 արևային ջրատաքացուցիչներ: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, նախատեսվում է այն շարունակել 2019թ. այլ շահառու համայնքներում. 171 ընտանիք կսկսի օգտվել արևային էներգիայից: Ընթացիկ տարում ընդլայնվել է կաթնամթերքի արտադրամասը և համալրվել նոր սարքավորումներով՝ նպաստելով հիգիենայի կանոնների առավել պահպանմանը: Արտադրամասի աշխատակիցներին իր մասնագիտական փորձառությունն է փոխանցում ֆրանսիացի պանրագործ Պատրիկ Ֆրանժինը, ով պարբերաբար այցելում է Հայաստան: 2019թ.–ին նախատեսվում է նաև այլ ֆրանսիացի փորձագետների այց` նոր պանրատեսակներ ստանալու համար: Լուսաձորում արտադրվող կաթնամթերքը վաճառվում է Իջևանի և Երևանի ֆիրմային խանութներում, սուպերմարկետում, ինչպես նաև Մոսկվայի մեծածախ առևտրի կենտրոններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր