211652_close_icon
views-count2154 դիտում article-date 17:27 17-12-2018

Խորհրդարանական լսումներ՝ «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի շուրջ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ պատգամավոր Գագիկ Բաղունցի հեղինակած՝ «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավորներ, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Նախագահի աշխատակազմի Կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք: Գագիկ Բաղունցի խոսքով՝ լսումների նախօրյակին, հավաքագրելով Արդարադատության նախարարության, Ոստիկանության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջարկությունները՝ ներկայացրել են նախագծի լրամշակված տարբերակը: Լսումների մասնակիցներից շատերը ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ օրինագծի ներկայացումը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի հետ կապակցված՝ նպատակահարմար չէ, քանի օր նշված օրենսգիրքը մշակման փուլում է: Հաշվի առնելով նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու գերակայությունը՝ առաջարկվել է այն ուղարկել նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խորհուրդ: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր