211652_close_icon
views-count6143 դիտում article-date 17:03 17-12-2018

Արեն Մկրտչյան. Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՖՖ գործերի մասին... Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի, ում անունը կհրապարակվի 2019թ. հունվարի 6-ին: Ներկայիս ֆուտբոլային մի շարք աստղեր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ համարվում են նրա սաները: Նա համաձայնել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին, գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր: Երկիրը, որտեղ վերջին 20 տարիներին նա աշխատել է, այսօր ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է գրավում», նշել է Ա. Մկրտչյանը:

Նմանատիպ նյութեր