211652_close_icon
views-count2010 դիտում article-date 16:26 17-12-2018

50-ամյա տղամարդը ժամանել է Հայաստան և կամավոր ներկայացել ոստիկաններին

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 16-ին, ժամը 20.40-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով կամավոր ՀՀ է վերադարձել 1968 թ. ծնված Վաղարշակ Ղ.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր