211652_close_icon
views-count1621 դիտում article-date 15:27 17-12-2018

Վրացական ընդդիմությունը սկսում Է բողոքի անընդհատ գործողություններ անցկացնել. Գրիգոլ Վաշաձե

Վրաստանի «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ դեկտեմբերի 18-ից սկսում են բողոքի ակցիաներ իրականացնել, այդ մասին հաղորդում է Georgia Online-ը։ «Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի և ոչ մի օր»,-մամուլի ասուլիսում հայտարարել է Վաշաձեն: Նրա խոսքով՝ ակցիաները մշտական են լինելու են խաղաղ և օրենքի շրջանակներում։ «Միավորված ընդդիմությունը կտրականապես պահանջում է ամենակարճ ժամկետում անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, ամբողջապես փոխել ընտրական վարչակազմը, ընտրություններն անցկացնել համամասնական ցուցակներով, իշխանությունը կրիմինալ մեթոդներից վերադարձնել քաղաքական գործընթաց։ Կտրականապես պահանջում ենք պատժել բոլոր այն կրիմինալներին, որոնք երեկ հարձակվեցին խաղաղ ցույցի մասնակիցների վրա, կտրականապես պահանջում ենք պատժել բոլոր իբր ոստիկաններին, որոնց հանձնարարվել էր գլխավորել այդ պատժիչ գործողությունը»,-հայտարարել է ընդդիմության առաջնորդը։

Նմանատիպ նյութեր