211652_close_icon
views-count3399 դիտում article-date 15:10 17-12-2018

Ունաի Էմերի. Նման խաղերում չհաղթելու դեպքում «Արսենալը» լավագույն քառյակում չի հայտնվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 17-րդ տուրում «Սաութհեմփթոնից» կրած պարտությունը (2:3): Լոնդոնցիները ընդհատեցին 22 խաղից բաղկացած առանց պարտության շարքը, որը տևեց 4 ամիս: «Մենք կարող էինք պարտվել երբ ասես, և դա տեղի ունեցավ այսօր: Բայց եթե նման խաղերում չհաղթենք, ապա լավագույն քառյակում չենք հայտնվի: Մենք 22 խաղ չէինք պարտվում և ընդամենը հինգերորդն ենք: Դա վկայում է այն մասին, որ մյուս թիմերը որքան լավն են: Որպես կանոն, մյուսները հաղթում են, իսկ մենք պետք է գնանք մեր ուղիով և շարունակել թիմ կառուցել: Մենք պետք է միայն մեր վրա հույսներս դնենք», ասել է Էմերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր