211652_close_icon
views-count1383 դիտում article-date 13:47 17-12-2018

Պաշտոնում մնալը պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի հայեցողությամբ. Արտակ Զեյնալյանը՝ պաշտոնավարումը շարունակելու մասին

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է պաշտոնավարումը շարունակելու մասին հարցին: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն Ա. Զեյնալյանն ասաց, որ առաջիկայում այդ հարցը բոլորին պարզ կլինի: «Արդարադատության նախարար կամ կառավարության անդամի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և դա մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի և վարչապետի հայեցողությամբ: Առաջիկայում դա միանգամայն պարզ կդառնա բոլորի համար»,-նշեց Զեյնալյանը:

Նմանատիպ նյութեր