211652_close_icon
views-count1798 դիտում article-date 13:40 17-12-2018

Պատիվ է Վրաստանի համար այս կարևոր իրադարձությունների շրջանում գտնվել այստեղ․ նախագահ Արմեն Սարգսյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և ընդգծել, որ հաճելի է Հայաստանի նախագահին հյուրընկալել Վրաստանում։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար նույնպես պատիվ է Վրաստանի համար այս կարևոր իրադարձությունների շրջանում գտնվել հարևան ու բարեկամ երկրում։ Հանդիպմանը Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում առավել խորացնելու կարևորությունը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերի զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հարցերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր