211652_close_icon
views-count809 դիտում article-date 13:21 17-12-2018

ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Վաշչենկոյին

Դեկտեմբերի 13-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Վաշչենկոյին (Владимир Ващенко)։ Հանդիպումն անցավ ԲՀ ԱԻՆ Արտակարգ իրավիճակների արձագանքման հանրապետական կենտրոնում, որտեղից ուղիղ կապ հաստատվեց ՀՀ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ: Կողմերը մտքեր փոխանակեցին համապատասխան ծառայությունների աշխատանքի յուրահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման բնագավառում Հայաստանի և Բելառուսի համագործակցության զարգացման հեռանկարները:

Նմանատիպ նյութեր