211652_close_icon
views-count1725 դիտում article-date 12:55 17-12-2018

Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի առանձին գործառույթը. ՍԱՊԾ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անցկացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասում (ք. Երևան) հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվող «Պելմենի» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, իսկ «Կոտլետ հավի» արտադրատեսակը բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Վերահսկիչը կասեցրել է «ՏՈՒԿԱՍԱ» ընկերության արտադրական առանձին գործառույթը, տվել է ժամանակ խախտումները վերացնելու համար, ինչպես նաև հանձնարարել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության: http://snund.am/%D5%AF%D5%A1%D5%BD%D5%A5%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%AF%D5%AB%D5%BD%D5%A1%D6%86%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1/ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am

Նմանատիպ նյութեր