211652_close_icon
views-count1497 դիտում article-date 12:25 17-12-2018

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում Է ծննդյան 82-ամյակը

Դեկտեմբերի 17-ին լրանում է Հռոմի քահանայապետ Ֆրանցիկսկոսի ծննդյան 82-րդ տարին: Հովվապետին առաջինը շնորհավորել են բարեգործական մանկական դիսպանսերի երեխաները, որը Վատիկանի աջակցությամբ բացվել է ավելի քան 90 տարի առաջ: Երեխաները Պապի մոտ ունկնդրության էին եկել ծննդյան օրվա նախօրյակին և նրան են մատուցել մեծ տորթ՝ «Շնորհավորանքներ Ֆրանցիկոս պապին» մակագրությամբ: Տորթը զարդարված էր ամանորյա տոների խորհրդանիշերով՝ տոնածառերի քւ ձնեմարդկանց փոքրիկ պատկերաքանդակներով: 2013 թվականին ընտրված քահանայապետը շարունակում է ապրել Վատիկանի «Սուրբ Մարթայի տուն» հյուրանոցում՝ Առաքելական պալատի հարկաբաժիններն օգտագործելով որպես աշխատանքային առանձնասենյակ: Արգենտինայից տեղափոխվելով Վատիկան՝ Պապը չի դավաճանել «հասարակ քահանայի» շատ սովորություններին: Նա ամեն առավոտ իր օրն սկսում է 4:45-ին և, իր իսկ խոստովանությամբ, հաճախ է արտասանում «Լավ տրամադրության աղոթքը»: «Հումորի զգացումն այն բարիքն է, որը ես խնդրում եմ Աստծուց»,- պատմել է Ֆրանցիսկոսը: Պապի ևս մեկ գաղտնիքն ամուր, առողջ քունն Է: Քահանայապետը քնում է օրական 6 ժամ։

Նմանատիպ նյութեր