211652_close_icon
views-count48059 դիտում article-date 12:00 17-12-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 44-ամյա վարորդը ВАЗ 2101-ով ընկել է Դեբեդ գետը. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ՝ 44-ամյա Մուշեղ Բորջյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի 36 ՏՍ 599 համարանիշի ավտոմեքենայով Ախթալա քաղաքի կամրջի մոտ, կորցնելով մեքենայի կառավարումը, գլխիվայր հայտնվել է Դեբեդ գետում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Բորջյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 18-ամյա Գոհար Բորջյանը և 39-ամյա Աստղիկ Բորջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորներն ընտանիքի անդամներ են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր