211652_close_icon
views-count1052 դիտում article-date 10:51 17-12-2018

Ռուսաստանցի տուրիստների հոսքը ՀՀ նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով. սա շանս է տնտեսական հեղափոխության համար. Փաշինյան

Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/posts/2214758098844573?__xts__[0]=68.ARD_q3UPi4uNyavOd0skpRMcaGNrRQ0TRLjkEaLxWfjpb8VkKjHpOWareHwyJ6-S4ItZ3WFGoJ2aX-xw-7C4GuJXL04sJJRdvr0Gy1JCvJz4CwNmL53dMfmpKMOghpGNwmiSR3k93FBNcDWedQDeWJ2dLv25qh-RnQsTiff4bFxbMBGjc-BDT_R0RJxsFTA3j5_cuhbwgZrWAWaISbwgPWgwGUeDFDXaOMi2-tzTR_MU5Gzd05TYn3tpgUS2VH1BEaLRMQRBW6xlmpk_Z1KwfTKYvQWDZ_KmCqjT_Lglf2o94vEAvDyx69pfnV0qE3bDOZj1t8ThRS674u9Q-ISfXWvwSn3D&__tn__=-R]էջում [/url]գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը: «Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ: Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր