211652_close_icon
views-count5803 դիտում article-date 10:25 17-12-2018

«Միսս Տիեզերք-2018» տիտղոսը նվաճել է Ֆիլիպինների ներկայացուցչուհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղեցկության 67-րդ միջազգային մրցույթում, որը կայացել է Բանգկոկի Impact Aren ցուցահանդեսային կենտրոնում, Ֆիլիպինները ներկայացրած Կատրիոնա Գրեյը նվաճել է «Միսս Տիեզերք-2018» տիտղոսը, հայտնում է Tass գործակալությունը։ Պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրել է Վենեսուելայի ներկայացուցչուհի Ստեֆանի Գուտիերեսը: Այս տարվա հաղթողի թագը հանձնել է Դեմի Լի Նել Պիտերսը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից, ով հաղթել էր ԱՄՆ-ում կայացած «Միսս Տիեզերք-2017» մրցույթում: Նախ ժյուրին հրապարակել էր թագի բոլոր հավակնորդուհիների անունները, այնուհետև ընտրել էր 20 առավել աչքի ընկած գղեցկուհիներին ու որոշել լավագույնների եռյակը, որոնց թվում էին ՀԱՀ-ի, Վենեսուելայի և Ֆիլիպինների ներկայացուցչուհիները: Կատրիոնա Գրեյն իր հայրենիքում հայտնի է որպես հեռուստահաղորդավարուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի և մոդել: Նրա հայրը ծնունդով Ավստրալիայից է, մայրը՝ ֆիլիպինուհի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր