211652_close_icon
views-count6555 դիտում article-date 22:38 16-12-2018

ԱԱԾ տնօրենն անդրադարձել է ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիքի թեմային. Tert.am

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերին պարտադրում են մեկնել պարտադիր զինվորական ծառայության, այլապես կենթարկվեն ազատազրկման: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/12/16/vanetcyan/2874196]Tert.am[/url]-ի հարցին, թե ջավախահայերը հայտնում են, որ ՀՀ սահմանից իրենք բերման են ենթարկվում, և ներկայացվում են պահանջներ ծառայության մեկնելու մասին, կամ տեղեկացվում են իրենց սպառնացող ազատազրկման մասին, պատասխանեց Արթուր Վանեցյանը: «Ես պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկությունը, նման բան չկա: Մենք դատապարտող կամ բանակ տանող չենք, չկա նման բան, դա արհեստական աղմուկ է»,-ասաց Վանեցյանը: Դիտարկմանը, թե ջավախահայերը փակել են ճանապարհը, ասում են՝ ձերբակալված անձինք կան, իսկ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Ջավախքի 5000-ից ավելի երիտասարդներ, որոնք աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, Նոր տարվա նախաշեմին չեն կարողանում վերադառնալ հայրենիք, որովհետև ՀՀ-ի սահման մտնելով՝ նրանց ձերբակալում են և պահանջում, որ գնան բանակ ծառայության, հակառակ դեպքում նրանց սպասվում է 5 տարի ժամկետով ազատազրկում, Արթուր Վանեցյանն ասաց, որ այդ լուրերը վաղուց են դրվել շրջանառության մեջ: «Տևական ժամանակ է՝ այդ լուրերը դրվել են շրջանառության մեջ, պարզապես երկու օր առաջ ճանապարհը փակեցին, Բավրայի անցակետը, և աղմուկ բարձրացավ. այդ հարցը մեզ հայտնի է, մենք տեղյակ ենք, նաև գիտեք: Ընդամենը ասեմ, որ ՀՀ-ն երկքաղաքացիության արգելք չի դնում, եթե խնդիր կա, ապա Վրաստանի իշխանությունների հետ է»,-ասաց Վանեցյանը: Ինչ վերաբերում է բանակ գնալ-չգնալուն, ապա ԱԱԾ տնօրենի խոսքով՝ այն քաղաքացիները, ովքեր դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ներկայացնում են փաստաթղթեր, որ անցել են զինվորական ծառայություն Վրաստանում, և դա հիմք է ծառայում ՀՀ-ում բանակ չզորակոչվելու համար. «Կրկնում եմ՝ այդ հարցի շուրջ արհեստական աղմուկ է բարձրացվել, այդ հարցին տեղյակ ենք, պետք չէ բարձրաձայնել դրա մասին, ավելիին ենք տեղյակ, քան ասվում է»: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/16/vanetcyan/2874196]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր