5046 դիտում
22:19 16-12-2018
ԱՄՆ-ում հայտնել են վեցերորդ սերնդի սուպերկործանիչի արժեքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի հարցերով հանձնաժողովի զեկույցից հայտնի է դարձել, թե ինչ արժեք է ունենալու 6-րդ սերնդի ամերիկյան կործանիչը, որն այժմ կոչվում է PCA (Penetrating Counter Air):
Նոր սուպերինքնաթիռը 15 տարի անց փոխարինելու է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բոլոր ինքնաթիռները՝ բացի F-35-ից: Մեկ նման ինքնաթիռը կարժենա մոտ 300 մլն դոլար:
Ապագայի կործանիչի բարձր արժեքը կապված է «մի շարք բարձր տեխնոլոգիական որոշումների կիրառման հետ, որոնց իրագործումը մեծ ծախսեր է պահանջում», նշել է Defense News-ը:
Իր ավիացիոն պարկը ամբողջությամբ թարմացնելու համար ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պետք է ձեռք բերեն 414 նման ինքնաթիռ: Ընդ որում, ինչպես հայտնի է դարձել, վեցերորդ սերնդի առաջին կործանիչը ամերիկյան բանակ պետք է մտնի 2030 թվականին, որից հետո շարքից դուրս կբերվեն A-10 գրոհային, F-15, F-16 7 F-22 կործանիչները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
22:58 31-05-2022
ԵԽ-ն հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման ամսաթիվը
1579 դիտում
11:48 30-10-2014
Զոհրաբյանների ընտանիք. «Կոչումով բժիշկ» նախագծի վեցերորդ անդրադարձը. տեսանյութ
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը