211652_close_icon
views-count3700 դիտում article-date 21:59 16-12-2018

Ուկրաինաբնակ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալաքյանը (17-0, 12 КО) վստահորեն պաշտպանել է իր տիտղոսն դոմինիկացի Գրեգորիո Լեբրոնի (21-4, 16 КО) դեմ մենամարտում։ Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net -ը՝ 6-րդ ռաունդում Դալաքյանը կարողացել է երրորդ անգամ նոկդաունի ուղարկել մրցակցին, և մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել Լեբրոնին։ Այսպիսով, Դալաքյանը երկրորդ անգամ պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Դալաքյանին պարգևատրել է միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր