211652_close_icon
views-count36485 դիտում article-date 17:51 16-12-2018

Վահե Էնֆիաջյան. Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/enfiajyan/posts/2378104802259683]էջում [/url]գրել է. Օրվա բոլոր ժամերին արդարությունից, ազնվությունից եւ օրենքից խոսող, նախկին իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, պարզվում է, շարքային հանցագործ է, ով Ազգային Ժողովի որոշմամբ պետք է զրկվի պատգամավորական մանդատից։ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր եւ իր հովանավորների հետ միասին քրեական հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը։ Բանն այն է, որ 2009 թվականի հունիսի 13-ից մինչեւ 2010 թվականի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինս Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Իսկ որտե՞ղ է եղել Մարուքյանը 2009 թվականի հունիսի 13-ից մինչեւ 2010 թվականի օգոստոսի 30-ը ընկած ժամանակատահվածում։ Վերջինս «Հուբեր Հանֆրիի» ծրագրով այդ ժամանակահատվածում սովորել է ԱՄՆ Մինեսոթայի համալսարանում։ Ու եթե լուսավոր Էդմոնը անձի երկվությամբ չի տապառում, ապա նույն ժամանակահատվածում նա չէր կարող լինել միաժամանակ ե՛ւ Հայաստանում ե՛ւ Միացյալ նահանգներում։ Այսինքն, Մարուքյանը կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կատարել է քրեական հանցագործություն, որը պատժվում է 4 տարի ազատազրկմամբ, իսկ Մարուքյանի կնքահայր Միշիկը հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու ԱԱԾ-ին՝ Էդմոնին կեղծ տեղեկանք տալու համար։ Ուստի, քրեական պատասխանատվության մի հոդված էլ հասնում է Միշիկին։ Եւ քանի որ հին Հայաստանում Միքայել Մինասյանի թուրը կտրում էր աջ ու ձախ եւ ժամանակին Էդմոնը խուսափեց քրեական պատասխանատվությունից, այսօր բազմաթիվ քաղաքացիներ եւ հատկապես վանաձորցիներ դիմում են իրավապահ մարմիններին՝ խնդրելով ուսումնասիրել վերոնշյալ փաստերը եւ դիմել նորընտիր Ազգային Ժողովին՝ Մարուքյան Էդմոնին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, որպես հանցագործի։ Մեզանից յուրաքանչյուրի բարոյական պարտքն է մաքրել հայաստանյան քաղաքական դաշտը էդմոնատիպ ժուլիկներից եւ հանցագործներից, ինչը եւ մենք հետեւողականորեն անելու ենք», նշել է Վ. Էնֆիաջյանը։

Նմանատիպ նյութեր