211652_close_icon
views-count1710 դիտում article-date 16:38 16-12-2018

Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել «Իմ քայլը» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ղեկավարներին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ: Հանրապետության նախագահը շնորհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս նրանց գործունեությունը և ծրագրերը կբխեն Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և համայն հայության շահերից:

Նմանատիպ նյութեր