211652_close_icon
views-count14711 դիտում article-date 11:22 16-12-2018

Վերին Լարսում հայտնված մի քանի տասնյակ բեռնատարների վարորդներ ահազանգում են՝ «Փող կտաս՝ կանցնես». Ի՞նչ են մտածում պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վաղ առավոտվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր հայտնում են, որ 5 օրից ավելի է՝ գտնվում են Վերին Լարսից 7-8 կմ հեռավորության վրա և չեն կարողանում բեռնատար մակնիշի իրենց ավտոմեքենաներով վերադառնալ Հայաստան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրուցում քաղաքացիներն ասում էին. «Էստեղ էլ է դառել՝ կամ ծանոթ, բարեկամ կամ փողով գործերն առաջ գցելու ձևը: 5 օր է՝ բեռնատար ավտոմեքենաների երկարությունը 10 կմ ձգվում է, ով փող է տալիս՝ կարողանում է անցնել սահմանը, փող չտվեցիր՝ ասում են Կազբեկը փակ է, Լարսը փակ է, դժվարանցանելի է: Խնդրում ենք այս հարցը բարձրաձայնեք, որպեսզի Հայաստանի իշխանությունները տեղեկանան և քայլեր ձեռնարկեն, հակառակ դեպքում՝ կստացվի, որ ոչ մի իրավիճակ էլ դեպի լավը չի փոխվել, սաղ նույն վիճակում է մնացել: Ինչպես ժողովուրդն է ասում՝ սայլը տեղից չի շարժվել, եղունգ ունես՝ գլուխդ քորի»: [color=#EF2929] Լուսանկարները ուղարկվել են Վերին Լարսում անօգնական վիճակում հայտնված քաղաքացիերի կողմից[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր