211652_close_icon
views-count1923 դիտում article-date 10:52 16-12-2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պայքարում է Եվրոպական միության հետ կնքված գործարքում փոփոխություններ իրականացնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղթահարելով իր նկատմամբ անվստահության քվե հայտնելու փորձը, այժմ իր խոսքերով ասած, իր ուժերի ներածով պայքարում է Եվրոպական միության հետ կնքված գործարքում փոփոխություններ իրականացնելու համար: Խոսքը Միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու պայմանագրի մասին է, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4701440.html]Ավերիկայի Ձայնը[/url]: Հիշեցնենք, որ գլխավոր խնդիրն այս համաձայնագրում իռլանդական սահմանն է: Շատերն ունեն այն մտավախությունը, որ Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելով փաստացի սահման կհաստատվի Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ: Սակայն արդեն իսկ կնքված համաձայնագիրը փոփոխության ենթարկելու նպատակ չունեն ոչ Եվրոպական միության ղեկավարները, ոչ էլ Իռլանդիայի Հանրապետության առաջնորդները: Ինչպես վերջինիս վարչապետ Լեո Վարադկարն է ասել, ‘’Այն գործարքը, որն ունենք, սեղանին դրված միակ գործարքն է’’: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես ասել է, թե իրենք չունեն իրավական փաստաթղթերը նորից ուսումնասիրելու նպատակ: Բրյուսելը հայտարարել է, թե առեւտրային լավագույն գործարքի համար կտա գրավոր երաշխիքներ: Սակայն Մեյի քննադատների համար սա բավարար չէ: Իսկ վերլուծաբաններն ասում են, թե հարկավոր է նայել առաջ: Նրանցից Գրեգորի Քլեյսի խոսքերով, Բրէքզիթն արդեն զուտ բրիտանական խնդիր է: Այն այլեւս կարեւոր հարց չէ Եվրոպայի համար: Իսկ Մեծ Բրիտանիայում տասնյակ օրենսդիրներ ասում են, թե հունվարին նախատեսված քվեարկության ժամանակ դեմ են քվեարկելու գործարքին, եթե չհստակեցվի իռլանդական սահմանին առնչվող կետը: Իսկ երկրում այս ընթացքում առաջ է գալիս նոր մի հանրաքվե անցկացնելու մթնոլորտ: Դրա կողմնակիցներն ասում են, եթե խորհրդարանը մտել է փակուղի, Թերեզա Մեյի համար մնում է մի ճանապարհ, այն է`վերջնական որոշում կայացնելու համար նորից դիմել ժողովրդին: Մինչեւ մարտի 29-ին Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի հեռանալը մնացել է մոտ հարյուր օր, սակայն վերջնական որոշում ու համաձայնություն դեռեւս չկա Լոնդոնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր